KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ադրբեջանը կարող է միակողմանիորեն օգտագործել իր տարածքով հաղորդակցությունը որպես Հայաստանի վրա ճնշումների գործիք. Լևոն Զուրաբյան

October 23, 2025
Share on FacebookShare on Twitter

Փաշինյանի պրոպագանդան հիմա էլ փորձում է Զանգեզուրի ﬕջանցքի հանձնումը արդարացնել նրանով, որ դրա արդյունքով Ադրբեջանն իբր կախվածության ﬔջ է ընկնելու Հայաստանից։ Նիկոլական սուտը հենց այսպիսինը պիտի լինի և նվաստացուﬓ ու պարտությունը մատուցի որպես հաղթանակ ու ﬔծագույն առավելություն։ Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Այ տգետներ, Ալիևի ամբողջ նպատակը հենց դա էր՝ ստանալ ﬕջազգայնորեն լեգիտիմացված «անխոչընդոտ» հաղորդակցություն Հայաստանի տարածքով, որում «անխոչընդոտ» բառը նշանակում է, որ այլևս այդ հաղորդակցության կառավարումը ընդհանրապես կախված չի լինելու Հայաստանի կառավարության որոշուﬓերից։ TRIPP գործարքը հենց դա է նշանակում. Ադրբեջանի համար հաստատվում է ﬕջազգայնորեն երաշխավորված հաղորդակցության ﬕ ռեժիմ, որի վրա Հայաստանն այլևս որեւէ ազդեցություն չի ունենալու, հետևաբար չի կարողանալու այն օգտագործել որպես քաղաքականության գործիք։

Իսկ այն ճանապարհները, որը Ադրբեջանն է բացում ﬔզ համար, գտնվելու են ամբողջությամբ Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներում, նրանց վրայով ﬔր հաղորդակցություն ռեժիﬓ ու պայմանները կարգվորելու Ադրբեջանը, հետևաբար հեշտությամբ օգտագործելու է որպես Հայաստանի վրա տնտեսական և քաղաքական ճնշուﬓերի գործիք։ Այնպես որ առաջարկված խաղաղ կարգավորումը ﬕակողմանի առավելություններ է տալիս Ադրբեջանին՝ իր պայմանները և քաղաքականությունը Հայաստանին նկատմամբ թելադրելու համար։

P. S. Իհարկե, Հայաստանի համար տրանզիտը Ադրբեջանի տարածով բացելու Ալիևի որոշումը ողջունելի է որպես խաղաղության հաստատմանը նպաստող քայլ, բայց այն չի հանում սույն գրառման ﬔջ ներկայացվող մտահոգությունը, քանի որ Ալիևի ցանկացած քմահաճույքի դեպքում այն կարող ք նորից փակվել կամ օգտագործվել որպես ճնշման ﬕջոց։ Այդ հարցը կարող է լուծվել ﬕայն ﬔր ներկայացված TRIPP+BRICS «Զանգեղուրի հանգույց« ծրագրի իրականացման դեպքում, ինչի շնորհիվ Հայաստանն ձեռք կբերի իմունիտետ Ադրբեջանի հնարավոր ճնշուﬓերի նկատմամբ»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր