KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով փետրվարի 4-7-ը կմեկնի Մոսկվա

February 4, 2026
Share on FacebookShare on Twitter

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական հրամանագրից։ Ըստ այդ հրամանագրի` հայկական պատվիրակությունը բաղկացած է 11 մարդուց` նրանք պատգամավորներ են և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիներ.

Ալեն Սիմոնյան – Ազգային ժողովի նախագահ

Սիսակ Գաբրիելյան – ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վաղարշակ Հակոբյան – ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հասմիկ Հակոբյան – Ազգային ժողովի պատգամավոր

Աշխեն Հայրապետյան – Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Տիգրան Սեյրանյան – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ալեքսանդր Մխիթարյան – ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Մովսես Հարությունյան – Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Էդուարդ Կարապետյան – ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (փետրվարի 2–7-ը)

Դավիթ Հակոբյան – ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր

Հրայր Քալաշյան – նույն վարչության հեռուստաօպերատոր։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր