Երեկվանից Երեւանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը, որի կարեւորությունը, ըստ ամենայնի, հասկանում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեց, որ գերշքեղ «Դվին» համալիրում կազմակերպված երկօրյա միջոցառման համար ծախսվել է մոտ 159.4 մլն դրամ, ինչը կազմում է գրեթե 421 հազար ԱՄՆ դոլար։ Մեկ ելույթի համար՝ պարզապես խոսքի ու բառերի դիմաց, հյուրերին վճարվել է 400-600 հազարական դրամ, Լոնդոնից 8 մասնակից է ելույթ ունեցել, որոնց վճարվել է 4.8 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ու խոսակցությունների ժամանակ նաև ասել է, որ կարծես թե միայն ինքն է մինչև վերջ հավատում, որ Ակադեմիական քաղաք ծրագիրը կյանքի կկոչվի. մյուսները թերահավատ են:
