ԱՄՆ-ի զինված ուժերը խփել են իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը ուղևորվում էր դեպի ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը: Միջադեպը տեղի է ունեցել Արաբական ծովում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության խոսնակին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, և ամերիկյան սարքավորումներ չեն վնասվել: Ըստ տեղեկությունների՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է F-35 կործանիչի կողմից:
