ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Չինաստանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել» երկրի ամենամեծ քրիստոնեական, բողոքական եկեղեցիներից մեկի՝ Սիոն եկեղեցու հիմնադիր Ցզին «Էզրա» Մինգրիին: Չինացի իրավահները ձերբակալվել են նաև Սիոն եկեղեցու մոտ 30 քահանաների:
«Այս ճնշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Չինաստանի կոմունիստական կուսակցության թշնամանքը քրիստոնյաների նկատմամբ, ովքեր մերժում են կուսակցության միջամտությունը իրենց հավատքին և նախընտրում են աղոթել չգրանցված տնային եկեղեցիներում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Պետդեպարտամենտը կոչ է արել Չինաստանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել» ձերբակալվածներին և «թույլ տալ բոլոր հավատացյալներին զբաղվելու կրոնական գործունեությամբ՝ առանց բռնաճնշումներից վախենալու»։
