Թրամփի վարչակազմն ընդունել է Թեհրանի խնդրանքը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալ: Ակնկալվում է, որ դրանք տեղի կունենան ուրբաթ օրը Օմանում, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով արաբական աղբյուրին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում բանակցություններ են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք տարածաշրջանի արաբական և մուսուլմանական երկրների ներկայացուցիչները կմիանան Օմանում կայանալիք հանդիպմանը։
