ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Ամերիկացիները պետք է դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա լքելու հնարավորությունը։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
«Մշակեք Իրանից դուրս գալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից»,-ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, դեսպանատունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է Իրանի տարածքում ինտերնետի աշխատանքի խափանումներ ակնկալեն: «ԱՄՆ քաղաքացիները Իրանում ձերբակալման մեծ ռիսկի են ենթարկվում, իսկ ամերիկյան անձնագրի կամ ԱՄՆ-ի հետ կապերի ցուցադրումն ինքնին կարող է ձերբակալման պատճառ դառնալ»,-ընդգծել է դիվանագիտական ներկայացուցչությունը:
