KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է, թե ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը

October 18, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է.

«65+ տարեկան անձանց ապահովագրման մասին գրառման մեկնաբանություններում հիմնական  հարցերից էր` «ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը»:Կփորձեմ մեկ գրառման շրջանակում թվել այս տարիքի մեր քաղաքացիների շրջանում առավել հաճախակի հանդիպող առողջական խնդիրների համար ծառայություններ փաթեթը.

👩‍⚕️Նեղ մասնագետի խորհրդատվություն տարին 2 անգամ:

🩻Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն`տարին առավելագույնը 2 անգամ, եթե հիվանդանոցային դեպք չէ:

👁️Կատարակտի վիրահատություն:

🩸Լեղապարկի հեռացում:

🧬Ճողվածքների վիրահատություն:

🦿Կոտրվածքների վիրահատություն կոնստրուկցիաներով (կոնստրուկցիայի արժեքի սահմանափակմամբ):

🫀Սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրում: Սրտի ստենտավորում (մինչև 3 ստենտ): Առիթմոլոգիական միջամտություններ ( օրինակ աբլացիա):

🫘Քարափշրում:

🦵Հոդերի էնդոպրոթեզավորում:

💊Դեղորայք ( տարեկան փոխհատուցման չափի սահմանափակումներով):

Սիրելի´քաղաքացիներ, սա սպառիչ և ամբողջական ցանկը չէ: Ուղղակի ամենահաճախ հանդիպող խնդիրների մասով մի քանի օրինակ է: Ամբողջական ցանկը կհաստատվի օրենքի ընդունումից հետո և կհրապարակվի: Հաա՜, մի բան էլ, քանի «փորձագետները» չեն բզկտել. ծառայությունների անունները հատուկ փորձել եմ հասկանալի, մատչելի ձևով գրել և ոչ թե փաստաթղթից արտատպել:

ՀԳ` ինչպես պայմանավորվել ենք. շարունակում եք գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, կկարդամ, կարձագանքեմ, կանդրադառնամ»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր