KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Անիի գյուղերից մեկի դպրոցի զինղեկը կասկածվում է թմրանյութ պատրաստելու ու օգտագործելու մեջ

December 10, 2025
Share on FacebookShare on Twitter

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի գյուղերից մեկի դպրոցի զինղեկը (անունը ազգանունը չենք հրապարկում՝ պահելով անմեղության կանխավարկածը) հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ Անիի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ նա ապօրինի թմրանյութ է պահում ու օգտագործում։ Այս մասին զեկուցագիր է ներկայացրել Անիի բաժնի համայնքային ոստիկան Նիկոլյանը, որի հիման վրա զինղեկին հրավիրել են ոստիկանություն, որտեղ նա ազնվորեն խոստովանել է՝ ստացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։

Նա ոստիկաններին ասել է, որ իր տան պատշգամբում ունի իր կողմից պատրաստված «Կանեփ» տեսակի բույսից ու ներկի լուծիչի խառնուրդից ստացված «Խիմկա» տեսակի թմրամիջոց, և որ այն պահել է հետագայում անձամբ օգտագործելու համար։ Նա նաև ոստիկաններին բացատրել է, որ կանեփ տեսակի բույսը վայրաճ է, քաղել է հուլիս-օգոստոս ամիսներին իր տան հարակից դաշտամիջյան հատվածից։ Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ուսուցչի տանը կատարվել է զննություն ու հայտնաբերվել է  ընդհանուր 84․30 գրամ «խիմկա» տեսակի թմրամիջոց և «կանեփ» տեսակի բույսի ցողուններ։ Կատարվում է նախաքննություն։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր