KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Անհապաղ լքե՛ք ձեր տները. «Հըզբոլլահ»-ը զգուշացրել է իսրայելցիներին

October 27, 2024
Share on FacebookShare on Twitter

Շիական «Հըզբոլլահ» շարժումն առաջին անգամ Իսրայելի հյուսիսում տարհանման մասին հրաման է արձակել։ Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։

Լրագրողների տվյալներով՝ նախազգուշացումը վերաբերում է Իսրայելի հյուսիսում գտնվող 25 բնակավայրերին, որոնք գտնվում են Լիբանանի հետ սահմանից երեքից 22 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է Իսրայելի մոտ 200 հազար քաղաքացի։

«Հըզբոլլահ»-ն ասել է, որ խնդրո առարկա բնակավայրերը դարձել են ռազմական հենակետեր, որտեղ իսրայելական ուժերը տեղակայված են Լիբանանի վրա հարձակումներ իրականացնելու համար:

«Ձեզ խնդրում են անհապաղ տարհանվել։ Ձեր բնակեցված տարածքները դարձել են Լիբանանի վրա հարձակվող թշնամական ուժերի գտնվելու վայրը և բնակավայրը, ինչի արդյունքում դրանք դարձել են օրինական ռազմական թիրախներ Իսլամական Դիմադրության օդային և հրթիռային ուժերի համար»,- ասվում է լիբանանյան շարժման նախազգուշացման մեջ։

 

© «Հրապարակ օրաթերթ»

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր