KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ապօրինի մուտք են գործել «ՀԷՑ»-ի Գորիսի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի տուն և գողացել ոսկյա զարդեր

October 9, 2025
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 29-ին գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի Վանքի տափ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են Սյունիքի քրեական և Գորիսի համայնքային ոստիկանության օպերատիվ խմբերը։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, մուտքի դուռը բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել Սյունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արմինե Մ․-ի բնակարան, խառնել տան իրերը, ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա թևնոց, 2 զույգ ոսկյա ականջօղ,  ոսկյա մատանի՝ պատճառելով մի քանի միլիոն դրամի վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշյանի տեղեկություններով՝ Արմինե Մ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գորիսի մասնաճյուղում՝ որպես գլխավոր ճարտարագետ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր