KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը հրաժարվել է վերահսկողներին փաստաթղթեր տրամադրել

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀՀ ֆինանսների նախարարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ին կազմած վերահսկողության ակտում պարզ գրված է, թե տարբեր դրվագներով ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը հավելագրումներ արել, պետբյուջեից սահմանվածից շատ գումարներ ծախսել ՔՈՎԻԴ-19-ի բուժման անվան տակ, որոնց մի մասը նախարարությունը պահանջում է վերադարձնել պետբյուջե:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության կողմից իրականացված չարտերային չվերթների դիմաց վճարված գումարների վերաբերյալ ուսումնասիրության հանրայնացումը, ըստ որի` Չինաստանից Հայաստան են բերվել ավելի մեծ թվով ապրանքներ, քան Հայաստանում մաքսազերծվել և բաշխվել են: Դատելով ֆիննախարարության փաստաթղթից` ճանապարհին ապրանքներ են կորել, և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը հրաժարվել է վերահսկողներին փաստաթղթեր տրամադրելուց։ Ըստ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության հետ 21.12.2020թ. կնքված չարտերի մասին համաձայնագրի` 23.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 144 մլն 120 հազար ՀՀ դրամին համարժեք մոտ 273 հազար ԱՄՆ դոլար: 3 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով, փաստացի, տեղափոխվել են 29,903 կգ բժշկական սարքավորումներ: Ըստ ստուգմանը ներկայացված մաքսային հայտարարագրերի` մաքսազերծվել են 3,906 կգ ընդհանուր քաշով բժշկական պարագաներ: 2020թ. դեկտեմբերի 26-ի` «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության չարտերային չվերթներով թիվ 412-01516421 ավիաբեռնագրերով ՀՀ տարածք են ներմուծվել նաև 538 կգ բրուտտո քաշով սեղմիչի կափարիչ, պուլսօքսիմետր, ID ձեռնաշղթա, մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 24,888 կգ բրուտտո քաշով թթվածնային կոնցենտրատորի բաք, սեղմված օդի չորանոց և այլ ավիաբեռնագրերով՝ 571 կգ բրուտտո քաշով լազերային խողովակ, 3D տպիչ, նրբատախտակի լազերային կտրիչ: «Նշված բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնման-ընդունման, վերջիններիս բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել», – գրել է ֆինանսների նախարարության վերստուգողը:

Այսպիսով` ֆինանսների նախարարության վերահսկողները արձանագրել են, որ 14.12.2020թ. և 26.12.2020թ. իրականացված երկու չարտերային չվերթների համար «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությանը վճարվել է 548,370 ԱՄՆ դոլարին համարժեք 287 մլն 285 հազար ՀՀ դրամ: Ըստ մաքսային հայտարարագրերի` նշված երկու չարտերային չվերթներով տեղափոխվել է «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման համար անհրաժեշտ ընդամենը 10,513 կգ (6607+3906) բեռ, այն դեպքում, երբ ըստ թիվ 412-01516421, 412-01516432, 412-01516443 և 412-01516373 ավիաբեռնագրերի՝ փաստացի տեղափոխվել են 62,564 կգ (29903+32661) բեռներ, որի արդյունքում «կորոնավիրուսային վարակի կանխարգելման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով ստացված փողերի հաշվին 239 մլն դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր