Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են 35-ամյա Մխիթար Կ․-ի վարած «Nissan» մակնիշի, 23-ամյա Արսեն Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և 52-ամյա Սամվել Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
