KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում 55-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթում․ հայր և դուստր տեղափոխվել են հիվանդանոց

December 3, 2025
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում 55-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Գիսանե Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի և խմբի պետ Ալբերտ Սուքիասյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Արսեն Չոբանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի 3-րդ դասակի պարեկներ Արթուր Մելիքյանը, Հովհաննես Գալոյանը՝ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ և 1-ին դասակի պարեկներ Անդրանիկ Ասատրյանը ու Վարդան Հուսիկյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները և Վանաձորի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդը և ուղևորը հայր և դուստր են։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր