KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ավտովթար. բախվել են «Mercedes»-ն ու շտապօգնության մեքենան.

October 3, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Հայկ Հ.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 21-ամյա Մելիս Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործեր նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Հակոբյանն ու Կարեն Համբարձումյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն, ում տեղափոխում էին հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր