KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

ԱՏՁՄ նոր նախագահը Արմեն Քոչարյանն է

February 13, 2026
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 11-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) 25-րդ հոբելյանական Համաժողովի ընթացքում կայացած նախագահի ընտրություններին միության նոր նախագահ ընտրվեց Արմեն Քոչարյանը՝ VOLO և Spark Work ընկերությունների, տեխնոլոգիական բազմաթիվ այլ նախաձեռնությունների հիմնադիր և ղեկավար։

Ավելի վաղ արդեն նախկին  նախագահ Ալեքսանդր Եսայանը հայտարարություն էր տարածել, որում առաջադրել էր Քոչարյանի թեկնածությունը։ «Արմենն ԱՏՁՄ-ում է շուրջ 2 տասնամյակ, և ամենայն հարգանքով բոլոր գործընկերներիս հանդեպ, քիչ մարդ եմ ճանաչում, ում անձնական ներդրումը մեր կառույցի և առհասարակ էկոհամակարգի զարգացման գործում համադրելի է Արմենի ներդրման հետ։ ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական Համաժողովի ընթացքում կայանալիք նախագահի ընտրություններին ձայնս տալու եմ Արմեն Քոչարյանին և բոլոր պատվիրակներին հորդորում եմ վարվել նույն կերպ։ Արմենը գերազանց նախագահ է լինելու»,-նշել էր նա իր հայտարարության տեքստում։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան է՝ երկրի խոշորագույն «հայթեք» միավորումը և Հայաստանի հհնագույն և խոշորագույն բիզնես ասոցիացիաներից մեկը։ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՀՏ ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70%-ը վճարում են UATE-ին անդամակցող ընկերությունները։ Տեխնոլոգիական համայնքից դուրս UATE-ն լայնորեն հայտնի է որպես DigiTec-ի՝ Հայաստանի և տարածաշրջանի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական իրադարձության (ցուցահանդես, համաժողով, փառատոն) կազմակերպիչ, ինչպես նաև «Արմաթ»-ի՝ ճարտարագիտական կրթության (Armath Engineering Makerspaces) հայկական ազգային ծրագրի օպերատոր։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր