Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից: Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները:
