KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարը

December 2, 2025
Share on FacebookShare on Twitter

Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարը: Սպորտ UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ գլխավորելու է Hype Fighting Championship-ի երևանյան մրցաշարը։ Դեկտեմբերի 30-ին Երևանում կկայանա Hype FC լիգայի՝ մերկ ձեռքերով մենամարտերի առաջին մրցաշարը։

«Դեկտեմբերի 30, քաղաք Երևան։ Ես գլխավորելու եմ Hype Fighting-ի մրցաշարը։ Մրցակցիս անունը շուտով կհայտարեն»,- նշել է Ծառուկյանը։

Մրցաշարի կազմակերպիչները սոցիալական ցանցերում ինտրիգային հայտարարություն են տարածել․ «Շատ շուտով կհայտարարենք նրա մրցակցին, դուք շոկի կենթարկվեք»։ Հիշեցնենք, որ նոյեմբերին Դոհայում (Կատար) կայացած UFC-ի մրցաշարի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր