KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Արտակարգ դեպք՝ Երևանում. 3 ու կես ժամ է՝ ոստիկաններն ու փրկարարները «Հրազդան» մարզադաշտում լուսային կայաններից մեկի վրա բարձրացած տղամարդուն համոզում են, որ նա ցած իջնի

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում լուսային կայաններից մեկի ամենավերևի հատված և սպառնում է ինքնասպան լինել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիթայանն ու բաժնի պետի տեղակալ Բագրատունյանը: Տեղում հերթապահություն է իրականացնում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 3 ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները՝ Խ. Բարխոյանի գլխավորությամբ, բնակացություններ են վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց և իջնի: Մինչ այժմ նա հրաժարվում է իջնել: Այս պահին դեռ շարունակվում են նրա հետ բանակցություններ վարել: Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են այդ տղամարդու ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ է:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր