«Ազատության» տեղեկություններով՝ օրերս Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, սակայն ԱԱԾ ծառայողները ձերբակալել են նրանց: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է: Առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են բանգլադեշցիները փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան: Կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով:
