Քիչ առաջ ԿԸՀ-ում վիճականահանությամբ որոշվեց, թե Վաղարշապատի ընտրություններում որ քաղաքական ուժը որ համարի ներքո է հանդես գալու։ «Հայրենիք» կուսակցությունը լինելու է 8-րդ համարը։ Փաստաբան, կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանի խոսքով 8-ը նոր կյանք է խորհրդանշում և որ «Հայրենիք» կուսակցությունը հաղթելու օրակարգով է հանդես գալիս։
«Վաղարշապատում ձևավորելու ենք նոր իշխանություն՝ բացառելով ՔՊ-ի հետ, քաղաքական իմաստով, համագործակցությունը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ ցուցակը գլավորող Խաչիկ Մանուկյանը բարոյական բարձր արժեքներով մարդ է և որ թիմն անելու է ամեն ինչ՝ արժանանալու Վաղարշապատի բնակիչների վստահությանը։
