KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Բաքվից հնչեցին նոր նախապայմաններ»․ Թաթուլ Հակոբյան

December 10, 2025
Share on FacebookShare on Twitter

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և, մասնավորապես, Մայր օրենքից Անկախության Հռչակագրին հղումը հանելը Ադրբեջանի միակ նախապայմանը չէ: Անցնող օրերին Բաքվից հնչեցին մի շարք նոր նախապայմաններ: Փաստորեն, ոչ միայն առաջ են տանում Հայաստան ադրբեջանցիների վերադարձի խոսույթը, շարունակում Հայաստանը անվանել Արևմտյան Ադրբեջան, այլ պահանջում, որ մենք չխոսենք Արցախ վերադարձի մասին: Ադրբեջանը դժգոհում է նաև, երբ Հայաստանի և երրորդ երկրի կամ կազմակերպության միջև ստորագրված փաստաթղթում անուղղակի հիշատակվում է Բաքվում պահվող հայ գերիների թեման:

Հարևան պետության արտգործնախարարությունը հիշեցրել է, որ Երևանն իր գործողություններով կասկածի տակ է դնում Վաշինգտոնի համաձայնությունները: Մեկ այլ մտահոգիչ հայտարարություն չդարձավ լրատվամիջոցների քննարկման նյութ:     Նախագահ Ալիևի օգնական Հաջիևը Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկում-բանավեճի ընթացքում մի քանի անգամ կրկնեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:      Բացի այդ, Ալիևը մասնակցեց մի հավաքի, որտեղ քննարկվող թեման ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի ու այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցերն էին:    

Մի կողմից՝ Ադրբեջանը թվացյալ կառուցողական քայլեր է անում Երևանի ուղղությամբ, ինչպես իր տարածքով ցորենի փոխադրման թույլտվությունն է դեպի Հայաստան (Վրաստանով) և էներգակիրների սպասվող վաճառքը (գները կարևոր են), մյուս կողմից՝ առաջ քաշում նորանոր նախապայմաններ:     Հայաստանում, սակայն, ադրբեջանական պահանջներն ու վերջնագրերը չեն դառնում լայն քննարկման նյութ: Փոխարենը, առաջնային են շարունակում մնալ Պետություն-Եկեղեցի հարաբերություններն ու Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու իշխանությունների վճռականությունը»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր