KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Բաքվում հրապարակվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամանները. 44-օրյայից հետո ՊԲ արխիվը չի հանվել Արցախից

October 15, 2025
Share on FacebookShare on Twitter

Բաքվի «դատական» նիստին հրապարակվել են ՀՀ զինված ուժերի  գաղտնի փաստաթղթեր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամաններ, որոնցով մարտական խնդիրներ են դրվել Արցախի պաշտպանության բանակի առջև:

Առաջին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի N 0119 գաղտնի հրամանը՝ թվագրված 04.05.2016թ., որով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, խնդիր է դրվել ՊԲ 6-րդ պաշտպանական շրջանում կառուցել հակատանկային խրամատներ և ճանապարհներ, որոնք պիտի ծառայեին որպես միջանկյալ խրամատ և պաշտպանական գծեր՝ միավորելու 9-րդ պաշտպանական շրջանի հակատանկային խրամատներն ու ճանապարհները, ինչպես նաև այդ ձևով պիտի քողարկվեր մարտական վիճակում գտնվող տեխնիկան:

Երկրորդ, ադրբեջանական դատարանում հանրայնացվել է 24.12.2016թ. N 016 հրամանը, որը, ըստ ադրբեջանական կողմի՝ կազմվել է  ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Վաղինակ Սարգսյանի կողմից: Նշվում է, որ գաղտնի այս փաստաթղթի համաձայն՝ 2017 թվականի հունվարին աշխատանքային խումբ է նախատեսված եղել ուղարկել Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ռադիոէլեկտրոնային հետախուզության համար դիրքային տարածք ընտրելու նպատակով:

Երրորդ, Բաքուն հրապարակել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի N 0261 հրամանը՝ թվագրված 24.09.2019-ին, որի ուսումնասիրությունից, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, պարզ է դարձել, որ հանձնարարական է տրվել Արցախի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ պաշտպանական շրջաններին ապահովել համապատասխան քանակի 82 միլիմետրանոց ականանետներով (М-69 և BM-37):

Չորրորդ,  հրապարակվել է նաև ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի N 0671 գաղտնի հրամանը՝ թվագրված 25.09.2020-ին, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, ենթադրել է՝ «հակառակորդի բնակավայրերի ոչնչացում», և, որ իբր ցանկում եղել են, մասնավորապես, Մինգեչաուր, Նաֆթալան քաղաքները, Թերթերի, Եվլախի, Բեյլագանի, Աղջաբեդի շրջանները:

Այն, որ այս գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Բաքվի ձեռքում և ժամանակ առ ժամանակ հրապարակվում են դատարանում և ուղղվում Հայաստանի դեմ՝ որպես գրավոր ապացույց, պատասխանատվության իրենց բաժինն ունեն Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական համապատասխան պաշտոնյաները, որ 44-օրյա պատերազմից հետո չեն կազմակերպել դրանց տեղափոխումը Հայաստան:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր