Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի 2026 թվականի փետրվարի 8-ի հայտարարության իրազեկում ենք ձեզ, որ տեղի է ունեցել հավաքի հասցեի փոփոխություն։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը 17:00 քաղաք Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)»։
