KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Բոլոր ծրագրերի իրականացման համար ունենք մեկ խնդիր՝ ներկա իշխանության ղեկավարն է, առաջին հերթին պետք է հեռացնել նրան»․ Անաստաս Իսրայելյան

February 10, 2026
Share on FacebookShare on Twitter

«Նախաձեռնությունը շատ կարևոր է, սակայն բոլոր ծրագրերի իրականացման համար ունենք մեկ հիմնական խնդիր՝ ներկա իշխանության ղեկավարն է, պետական մակարդակով իրականացված հանցագործության ներկայացուցիչը։ Եթե ուզում ենք, որ մեր բոլոր ծրագրերը դառնան իրականություն, առաջին հերթին պետք է աշխատենք այդ մարդկանց, այդ ղեկավարներին հեռացնելու ուղղությամբ»,- Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի ժամանակ հայտարարեց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

Նա նշեց, որ որպես արցախցի մասնակցել է գրեթե բոլոր նմանատիպ միջոցառումներին, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց․ «Պետք է հասկանալ՝ որն է իրական գործիքը, որպեսզի այս շարժումը դառնա իրականություն։ Չկա նման միջոցառում, որ չմասնակցեմ․ ամեն անգամ ոգևորվում եմ, սակայն գալիս եմ մի կետի, և այդտեղ ամեն ինչ ավարտվում է։ Խնդիրը մեր մեջ է։ Խնդիրն այն է, որ ամեն անգամ նման միջոցառումներ եք կազմակերպում, հայրենասիրության, երկրի վտանգների վերաբերյալ խոսքեր եք հնչեցնում, սակայն հետո գործընթացը հասնում է մի կետի և դրանով ավարտվում։ Բացի առաջարկներ ներկայացնելուց, յուրաքանչյուրը պետք է նաև հայտարարի, որ պատրաստ է համագործակցել և պատրաստ է կանգնել առաջնագծում»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր