«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես Փարաքարում, իշխանական ճնշումների ալիքը չի դադարում։ Քաղաքական ռեպրեսիաների կենտրոնում ոչ միայն Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, այլև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ընդ որում, Գյումրիում իրավիճակը փոխելու քաղաքական հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից: Ակնհայտ է, որ հրահանգն արդեն տրված է, այն է՝ մինչև 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտից հեռացնել մարդկանց, ովքեր իրական աջակցություն ունեն համայնքներում։ Մարտուն Գրիգորյանը այդ ցանկում է:
