Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ երեկ իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։
