KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Գողերը Լուվր են մտել պատուհանից․ մանրամասներ՝ թանգարանի կողոպուտից

October 20, 2025
Share on FacebookShare on Twitter

Երեկ առավոտյան Parisien թերթը հաղորդել էր, որ չարագործներ են ներխուժել Լուվր և հափշտակել Նապոլեոն I կայսեր կնոջ՝ կայսրուհի Ժոզեֆինի հավաքածուից 9 զարդ։ Թերթն ավելի ուշ հայտնել է, որ 2 զարդ, այդ թվում՝ կայսրուհի Եվգենյայի ( Eugénie de Montijo) թագը, որը վնասվել էր և թողնվել դեպքի վայրում, հայտնաբերվել և վերադարձվել է թանգարան։ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին ժամանել է դեպքի վայր՝ հայտնելով, որ կողոպուտի ժամանակ ոչ ոք չի տուժել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ գողերը Լուվր են մտել պատուհանից՝ օգտագործելով սանդուղք, կտրել պատուհանի ապակին, իսկ ավելի ուշ դեպքի վայրը լքել են սկուտերներով։ Նա չի բացառել, որ հանցագործները օտարերկրացիներ են եղել։

Parisien-ը հայտնել է, որ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը։ Նրանցից երկուսը ներխուժել է թանգարան։ Ֆրանսիական Drouot աճուրդի տան նախագահ Ալեքսանդր Ժիկելոն կարծիք է հայտնել, որ Լուվրի թանգարանից գողացած զարդերը կարող են վաճառվել մասնատման եղանակով, ինչի հետևանքով դրանց արժեքը անհամեմատ ցածր կլինի:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր