KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը

October 10, 2025
Share on FacebookShare on Twitter

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Նման հայտարարություն է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը․

«Դիտում էի՝ Հ1-ի հարցազրույցը իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որտեղ Պետրոս Ղազարյանի «Ինչո՞ւ եք փակում «Շողակաթը»» հարցին ի պատասխան տիկին Ղազարյանը հայտարարեց, որ չի էլ պատրաստվում սեթևեթել և ուղիղ ասում է, որ իրենց օրենսդրական նախաձեռնության նպատակը հենց «Շողակաթ» ալիքը փակելն է։ Իշխանական պատգամավորը պնդում էր, թե պետական միջոցները կարելի է ավելի ռացիոնալ ծախսել։ Բայց եթե դու՝ որպես իշխանություն, հրաժարվում ես ֆինանսավորել սեփական ազգային մշակույթը, ապա ո՞վ պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը…Կարճ ասած, սա եղկելի արշավ է ամեն ազգայինի, հայկականի և հոգևորի դեմ։ Դատապարտում եմ այս վարքը և վստահեցնում, որ իշխանափոխությունից հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը և վերականգնելու ենք մեր ազգային ու հոգևոր-մշակութային կյանքին հասցված բոլոր վնասները։

Հիշեցնեմ, որ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից», – նշված է նախագծում, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։ Հանրային հեռարձակողներն են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։ Ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է մեր ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին, հետևողականորեն ոչնչացվում է։ Իհարկե, կարելի է ասել, թե դա եկամուտ չի ապահովում, ուստի հարկ չկա այդ ոլորտներում պետական ներդրումներ անել»,- գրել է նա։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր