Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին դատախազությունը պահանջում է դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել և պահանջում է արդարացնել Շիրակի թեմի առաջնորդին։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ բողոքները կքննեն դատավորներ Էդգար Մանասյանը, Նարինե Հովակիմյանը եւ Վաչե Մարգարյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
