KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Դատախազությունը պատրաստվում է խլել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գույքը

December 11, 2025
Share on FacebookShare on Twitter

Բազմաթիվ տարածքներ կան, որոնք սեփականաշնորհվել են անհատներին կամ իրավաբանական անձանց, բայց դրանք գտնվել է լճի մակարդակի թուլատրելի նիշից ներքև։ Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա թվարկեց որոշ գույքեր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց.

«Եթե հնարավոր է, կարո՞ղ եք մեզ և հանրությանը տեղեկացնել այդ ֆիզիկական անձանց անունները, որոնց հետ փոխկապակցված են այդ իրավաբանական անձինք, որովհետև կարծում եմ որ դա պակաս կարևոր չէ։ Թեև միգուցե մենք գուշակում ենք դա որ գույքերին է վերաբերում բայց կարծում եմ ճիշտ կլինի, որ նաև հնչեցնենք մեր, չակերտներով ասած, հերոսների անունը»։ Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց. «Գույքերը պատկանում են նախկին և ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բնականաբար հայտնի գույքեր են։ Մեկը Հարսնաքարն է, մեկը նախկին փոխոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունն է, մի մասը զրո նիշից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում։ Իհարկե, այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ։ Այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի ևս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք ևս, որը պատկանում է իրավաբանական անձին։ Ուղղակի փոքր էր գույքը՝ 50 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձի, որը բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին օղակի պաշտոնատար անձ է»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր