KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Դատապարտյալները ներման խնդրագրեր են ուղարկում Նիկոլ Փաշինյանին․ArmLur.am

October 2, 2025
Share on FacebookShare on Twitter

Դատապարտյալները ներման խնդրագրեր են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պարոն վարչապետ` Ն.Վ. Փաշինյան, ես՝ Արթուր Գագիկի Մելիքյանս ծնված`13.05.1997 թվականին Լեհաստանի հանրապետությունում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, դատապարտվել եմ «8» ութ տարվա ազատազրկման, ինձ առաջադրված մեղադրանքներում ընդունել և զղջացել եմ կատարածս հանցանքների համար, հանցանք կատարելու ժամանակ եղել եմ 24 տարեկան և հիմա 28 տարեկան եմ։ Այս 3 տարի 9 ամիսների ընթցացքում, գտնվելով ազատզրկման վայրում, շատ-շատ եմ մտածել և հասկացել, որ սա ճակատագիր չէ, այլ կյանքի և պատանելիության փուլում ևս մեծ սխալ եմ գործել, թե գիտակցաբար թե անգիտակցաբար գնացել եմ այս քայլին։ Մեծարգո պարոն վարչապետ, հավաստիացնում եմ Ձեզ և իրավապահ համակարգի, որ այս տողերը և իմ միտքը իրականությոյն է, այլ ոչ թե ուղղակի խոսքեր՝ զուտ պատժից ազատվելու համար։

Երևի 2-րդ անգամ ճաղերի ետևում հայտնվելս պատահական չէր, այլ Աստծու կողմից տրված ևս մեկ փորձություն էր ապրածս կյանքը վերլուծելու և ճիշտ ուղու վրա կանգնելու համար, որը ինձ մոտ ստացվեց և ես շարժվեցի առաջ, իմ նպատակները դրեցի իմ առջև և ինձ և ծնողներիս ինչու չէ նաև Աստծու դեմ խոստանալով առաջ գնացի։ Ես ուղղակի պարապ չեմ նստել և մտածել՝ ինձ ով մի կտոր հաց կտա, կամ կասի այն ինչին արժանի չեմ, այլ փոխարենը լավը ինչին արժանի եմ, օրերս անիմաստ չեմ անցկացրել, փոխարենը ինձ եմ ուղղել և ինձ դարձրեցի այն դատապարտյալներից մեկը, ով արժանի է դուրս գալ հասարակության մեջ։ Այս տարիների, ամիսների օրերի, ժամերի ընթացքում դրսևորել եմ միայն դրական վարքագիծ, աշխատել եմ և աշխատում եմ, մասնակցել և մասնակցում եմ «Արմավիր» ՔԿ հիմնարկում տարվող վերասոցիալականացմանը, ստացել եմ 12 ամյա կրթություն և ստացել բավարար գիտելիքներով լի վկայական ,որը չունեի ազատության մեջ։

Բացի 9-ամյա կրթությունից, մասնակցել եմ վերականգնողական ծրագրերին, միջոցառումներին, ցանկություն եմ հայտել և նաև ներկայացրել հեռակա կարգով համալսարան ընդունվելու և սովորելու մասնագիտություն ձեռք բերելու համար, որը կուզեի ազատության մեջ ստանալ սովորել լիակատար, նոր կյանք սկսել և ապրել արժանապատիվ կյանքով, արդարացնել ծնողներս վերաբերմունքը իմ նկատմաբ՝ հանձինս մայրիկիս, նրան ուրախ տեսնել, հպարտ, իմ այս տարիքում հպարտ առաջխաղացմամբ, աշխատունակ եմ և աշխատել եմ ազատության մեջ տարբեր բնագավառում, ամուսնացած չեմ և ցանկանում եմ ընտանիք կազմել, այլ ոչ իմ անխելամիտ արարքի պատճառով տարիներս կորցնեմ այս 4 պատի մեջ, ծնողներս, հատկապես մայրս, շատ ունի իմ կարիքը, իմ ներկայությունը իր կյանքում, ես նույնպես ունեմ իրենց աջակցության կարիքը։

Խոստանում եմ Ձեզ, իրավապահ համակարգին և ևս ներողություն խնդրում հասարակությունից, կլինեմ արժանապատիվ մարդ և անվտանգ հասարակությանը, դեռ ուշ չի տարիներս կորցնել, ուզում եմ ապրել իմ հողի վրա արժանապատիվ, քանի դեռ կա ԱՊԱԳԱ, նոր սերունդ և այլն։ Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեզ ինձ ներում շնորհել կամ պատժիս մի հնարավորության դեպքում կրճատել և ինձ հնարավորություն տալ նոր կյանք սկսել, և խոստանում Ձեզ և իրավապահ համակարգին, որ ինձ այլևս չեք տեսնի հանցագործի կարգավիճակում և առավել ևս ՔԿ հիմնարկներում։ ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»։

ArmLur.am-ը «Կյանքը ճաղերի հետևում» հաղորդման շրջանակներում անդրադարձել էր Արթուր Մելիքյանին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր