KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Եթե առաջիկայում Ադրբեջանն ազատ չարձակի հայ գերիների, խաղաղության հույսն ավելի աղոտ կդառնա». Թաթուլ Հակոբյան

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եթե առաջիկա օրերին և շաբաթներին հարևան երկիրը ազատ չարձակի հայ գերիներից մեկին կամ մի քանիսին, ապա խաղաղության հույսը շարունակվող նախապայմանների ֆոնին ավելի աղոտ կդառնա: Ավելին, դա կնշանակի, որ Ադրբեջանին խաղաղություն ուղղակի պետք չէ: Եթե Ալիևի ցանկությունն է առաջիկա ընտրություններում Հայաստանի գործող իշխանությունների վերընտրությունը, որպեսզի խաղաղության գործընթացում ֆորս մաժոր չլինի, ապա Փաշինյանին անուղղակի աջակցության և հարգանքի ավելի ուժեղ քայլ հնարավոր չէ, քան գերիներ թողնելն է: Խոսքը այն գերիների մասին է, որոնց անունը հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը անգամ չի լսել: Պետք չէ ունենալ պատրանքներ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հեշտ կազատվի: Ցավոք, դա շատ երկար կարող է տևել, անգամ եթե ստորագրվի խաղաղության պայմանագիր և Երևանն ու Բաքուն հաստատեն դիվանագիտական հարաբերություններ»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր