KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի առաջնորդը բանտարկվել է. նա մեղադրվում է միլիոնավոր ռուբլիներ յուրացնելու մեջ

December 4, 2025
Share on FacebookShare on Twitter

Ուրալում ադրբեջանական համայնքի նոր առաջնորդ Վիդադի Մուստաֆաևը նախնական կալանքի տակ է ուղարկվել մինչև հետաքննությունը։ Նման վճիռ է կայացրել Վերխ-Իսեցկի շրջանային դատարանը:

«Մուստաֆաևը կալանավորվում է երկու ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը»,- հայտարարել է դատավորը։ Հիշեցնենք, որ Վիդադիի դեմ քրեական գործ է հարուցվել «Խոշոր չափի խարդախություն» հոդվածով։ Ըստ նրա փաստաբանի՝ գործի հիմքում ընկած է Սադաթով ազգանունով Ադրբեջանի քաղաքացիի հայտարարությունը։ Տուժողը պնդում էր, որ Վիդադին «խաբեությամբ իրենից գումար է գողացել (16 միլիոն ռուբլի)։ Մուստաֆաևն ինքը կարծում է, որ իրեն զրպարտել են։

Վիդադի Մուստաֆաևի փաստաբանն, իր հերթին, հայտարարել է, որ իր հաճախորդի և տուժողի միջև նախկինում հարաբերությունները բարեկամական են եղել։ Սակայն, կոնֆլիկտ է առաջացել, երբ հայտնի է դարձել, որ Սադաթովը ներգրավված է եղել որոշակի կասկածելի գործունեության մեջ. «Նրա դեմ մեղադրանքներում նշվում է 16 միլիոն ռուբլի։ Այդ գումարը չի համապատասխանում իրականությանը, իրականում այն շատ ավելի քիչ է։ Ըստ տուժողի (Սադաթովի), նա գումարը (Մուստաֆաևին) տվել է ներդրումային նախագծի շրջանակում, ինչն այդպես էլ չի իրագործվել։ Սակայն իրականում որևէ պարտավորություն չի եղել։ Մուստաֆաևը և Սադաթովը պարզապես մտերմիկ հարաբերություններ են ունեցել։ Գումարի բաշխման վերաբերյալ ոչ մի ներդրումային նախագիծ կամ համաձայնություն չի եղել։ Ինչ վերաբերում է բռնագրավված Porsche Cayenne-ին, այն իսկապես փոխանցվել է իմ հաճախորդին, բայց այլ հանգամանքներում [նախկինում հաղորդվել էր, որ տուժողը, իբր, ավտոմեքենան հանձնել է Մուստաֆաևին, որպեսզի նա լուծի հարցը]։ Սադաթովը սոսկ մասնակցել է Վրաստանից ներմուծված այդ ավտոմեքենայի գրանցմանը»,- ասել է փաստաբան Նիկոլայ Սոլոմինը։

Մուստաֆաևի պաշտպանությունը կվիճարկի Վերխ-Իսեցկի դատարանի որոշումը և վերաքննիչ բողոք կներկայացնի։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր