KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին. ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալության մասին

October 24, 2025
Share on FacebookShare on Twitter

ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը News.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իր զոքանչը, ով Գյումրիի համայնքապետարանի աշխատող է, ևս ձերբակալվել է։ Հարցին՝ արդյոք նա ձերբակալվել է համայնքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար, Սարուխանյանը պատասխանեց.

«Ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է։ Դա նաև խոսում է այն մասին որ իրականում կապ չունի, թե ով է, եթե օրենքի խախտում է լինում, բոլորը օրենքի առաջ հավասար են»։

Հարցին՝ այսինքն դուք չեք պատրաստվում միջնորդել կամ իշխանական ձեր լծակները օգտագործել, որ նրան ազա՞տ արձակեն, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Բացարձակ, ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին և ընդունելու եմ այն որոշումը, որ կայացնելու եմ իրավապահ մարմինները»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր