ԵՏՀ–ից «Sputnik Armenia»–ին հայտնեցին, որ քննարկվում է ԵԱՏՄ երկրների` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ միգրացիոն սահմանափակումների վերացումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ԵԱՏՄ անդամ պետությունների վարորդների վրա չտարածվեն ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետները կարգավորող նոր նորմերը:
