KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Երեք նախագահները պետք է միավորվեն մեկ թեկնածուի շուրջ»․ Հրանտ Բագրատյան

October 13, 2025
Share on FacebookShare on Twitter

«2026թ-ին Նիկոլ Փաշինյանը շանս չունի վերարտադրվելու, եթե ընդդիմությունը հիմարություններ չանի»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով․

«Երեք նախագահները պետք է միավորվեն և մեկ թեկնածուի օժանդակեն։ Դա կարող է լինել, օրինակ, Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը։ Վերջիններս էլ չպետք է անընդհատ ազդարարեն, որ նախկինների հետ կապ չունեն»,- ասել է Բագրատյանը՝ խորհուրդ տալով չհավատալ «փողով արվող հարցումներին»․

«Ժողովո՛ւրդ ջան, քո փրկությունն իշխանափոխությունն է ու Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելը»,- նշել է նա՝ շարունակելով․ «Նախկինի և ներկայի ժամանակը չէ։ Սամվել Կարապետյանին Աստված մի բախտ է ուղարկել, որ նա դառնա հայկական բոլոր փոփոխությունների կնքահայրը, նա պետք է դա պատվով կատարի։ Թող երեք նախագահները խոսեն Կարապետյանի թիմի հետ, որ պատրաստ են օժանդակել, քաղաքական ամբիցիաներ չդրսևորել»,- ասել է Բագրատյանը՝ հայտնելով իր պատրաստակամությունը աջակցելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր