KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանը պատրաստ է ձյան գալուն, բայց մասնավորը ևս պետք է մաքրի իր հարակից տարածքը․ Կամո Արեյան

December 22, 2025
Share on FacebookShare on Twitter

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է ձնամաքրման նախապատրաստական աշխատանքներին։ Նա նշել է, որ ռեսուրսների բաշխում իրականացվել է, ներգրավված է 241 միավոր տարբեր տրամաչափի տեխնիկա՝ նախատեսված տարբեր գործողությունների համար։ Նաև պատրաստ է մարդկային ռեսուրսը՝ 614 հոգի բանվորական ուժ։ «Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են»,– ասել է Արեյանը՝ հավելելով, որ կա բավարար քանակի աղ ու ավազի խառնուրդ՝ Նոր Նորք, Արաբկիր ու Շենգավիթ համայնքներում։

Նա կարևորել է տնտեսվարողների կողմից իրենց կցված սպասարկման տարածքը՝ մայթերն ու հարակից տարածքները մաքրելու անհրաժեշտությունը։ Նա խնդրել է քաղաքապետին, որ հանձնարարի վարչական շրջաններին՝ կանոնները պահպանելու ծանուցումներ ուղարկեն տնտեսվարողներին. «Խիստ հսկողություն սահմանեն ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է, և ստիպված է քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել», – ասել է նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարական է տվել՝ ասելով, որ պետք է հատուկ ուշադրություն սահմանել ոչ պարտաճանաչ ավտոլվացման կետերի նկատմամբ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր