KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

October 16, 2025
Share on FacebookShare on Twitter

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում և ավտոմեքենաներում: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր