KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանում կայացել է «ԱՊԱԳԱ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ

November 28, 2025
Share on FacebookShare on Twitter

«Ապագա» Վավերագրական ֆիլմում ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը երեք հերոսների պատմությունների միջոցով ուսումնասիրում է ժամանակակից հայերի կապը հայրենիքի հետ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին «Կինոմոսկվա»-ում՝ կինոյի, մշակույթի և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Լայն հանրության համար ֆիլմը հասանելի է նոյեմբերի 27-ից Kinopoisk հարթակում։

Քայլը՝ հայ–ամերիկացի ձեռնարկատեր և Լոս Անջելեսից հայրենադարձ, իրագործում է հայկական գորգագործության վերածննդի իր նպատակը։ Նա վերականգնում է ամբողջ արտադրական շղթան՝ ապահովելով լիովին տեղական արտադրություն։ Ներգրավում է հայ  վարպետների նախկին խորհրդային գործարաններից և հեռավոր գյուղերից, որտեղ հայկական գորգագործության ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ։

Ֆիլմի հերոսներից է Սերգեյ Սմբատյանը՝ աշխարհահռչակ դիրիժոր և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, որ ելույթ է ունենում աշխարհի առաջատար բեմերում՝ Վիեննայից մինչև Բեռլին։ Ֆիլմում, իր սոցիալական նախաձեռնությունների շրջանակում, նա համերգի է պատրաստում արցախցի երիտասարդ տաղանդներին, սովորական ընտանիքների երեխաներին՝ ցույց տալով, թե ինչպես է դասական երաժշտությունը ուժ և մշակութային հենարան տալիս պատանիներին։

Գայանե Հակոբյանը իր հիմնադրած DEPI Space նախագծի միջոցով զարգացնում է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտը։ Ֆիլմում նրա թիմը մշակում է հայկական տիեզերական սկաֆանդրի առաջին նախատիպը։ Գայանեն ձգտում է ճանապարհ բացել Հայաստանում նոր ինժեներների և գիտնականների համար, ովքեր իրենց խոսքը կասեն համաշխարհային տիեզերական ոլորտում։ 

«Խորապես գնահատում եմ Yandex Armenia-ի աջակցությունը, որի շնորհիվ կարողացանք կյանքի կոչել «Ապագա» ֆիլմը։ Սա խոսուն քայլ է միջազգային մեծ ընկերության կողմից՝ ցույց տալու, թե որքան մեծ հավատ կա Հայաստանի ներուժի և հնարավորությունների հանդեպ։ Ֆիլմի միջոցով մենք նորովի ենք բացահայտում մեր արմատները, տաղանդը և ապագան»,-պրեմիերային լրագրողների հետ կիսվել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը։

Երեք հերոսների դիմանկարների միջոցով «Ապագա» ֆիլմը օգնում է խորհել, թե ինչպես յուրաքանչյուր անհատ կարող է իր ներդրումն ունենալ երկրի ապագայի կառուցման գործում՝ պահպանելով կապն արմատների հետ և բացահայտելով երկրի զարգացման նոր հեռանկարներ։ Ալեքսիս Փազումյանը ֆրանսահայ տիտղոսակիր կինոբեմադրիչ է։ Նրա ֆիլմերը ներկայացվել են խոշոր միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ CPH:DOX-ում և «Ոսկե Ծիրան» փառատոնում։

Փազումյանի «Ապագա» ֆիլմը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ։ Ֆիլմը արտադրվել է Kinopoisk-ի կողմից՝ AVA Films, Fetish Film և People of AR ընկերությունների հետ համատեղ։ Kinopoisk-ում պրեմիերայի ամսաթիվը՝ նոյեմբերի 27։ Ֆիլմը հասանելի է հայերեն՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր