KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանում հերթական անգամ թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա

December 4, 2025
Share on FacebookShare on Twitter

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասում ավտոմեքենա են թալանել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պազրվել է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 21։00-ից մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հափշտակել է Դավիթաշենի 2-րդ թաղամաս 25-րդ շենքի հետնամասում կայանված Երևանի բնակիչ 45-ամյա Վահե Հ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացի թափարգելը հովացման համակարգով, հովացման համակարգի քողարկիչը, դիմացի զույգ լուսարձակները և զույգ հակամառախուղային լուսարձակները՝ պատճառելով 1 մլն դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ծ

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր