Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։
32-ամյա հայ մոդելը, ով ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա 32 տարեկան է, ազգությամբ՝ հայ։
«Ես հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու Հայաստանը Miss Universe համաշխարհային մրցույթում»,- գրել է Էմման։
Էմմա Ավանեսյանը փոխարինել է «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան, ով չի կարող երկիրը ներկայացնել քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով։
