ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Կ. Գ.-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մեկ այլ անձի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրինականացրել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:
