Թուրքիան մինչև վերջին պահը դիվանագիտական բանակցություններ էր վարում Գազայի հարցով գագաթնաժողովի կազմակերպիչների հետ՝ ձգտելով կանխել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությունը։ Անկարայի դիրքորոշմանը աջակցել են մի շարք այլ երկրներ, հաղորդում է Hürriyet-ը։ Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղևորության ժամանակ ուղեկցող լրագրող Հանդե Ֆըրաթն ասել է, որ թուրքական պատվիրակությունը, տեղեկանալով Նեթանյահուի հավանական մասնակցության մասին, սկսել է գործողություններ ձեռնարկել հենց ինքնաթիռում։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զանգահարել է իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյին և տեղեկացրել, որ եթե Նեթանյահուն ներկայանա, Թուրքիան կհրաժարվի մասնակցել գագաթնաժողովին»,- նշել է Ֆիրաթը։
