Թաիլանդում չափահաս փիղն առավոտյան 5:30-ի սահմաններում հարձակվել է զբոսաշրջիկի վրա՝ նրան բարձրացնելով կնճիթով և ոտնակոխ անելով նրա կնոջ աչքի առաջ, գրում է Daily Mail-ը։ Ըստ այգու ղեկավարության՝ կնոջը հաջողվել է փախչել, երբ անտառապահները վախեցրել են կենդանուն։ Մյուս զբոսաշրջիկները միջադեպին ականատես են եղել իրենց վրաններից։ Ժամանած բժիշկները տղամարդուն հայտնաբերել են բազմաթիվ կոտրվածքներով և կյանքի հետ անհամատեղելի լուրջ վնասվածքներով։ Ոստիկանությունը նշում է, որ դա տվյալ փղին առնչվող երրորդ նմանատիպ միջադեպն է։ Իշխանությունները մտադիր են ուրբաթ խորհրդակցություն անցկացնել՝ կենդանու ճակատագիրը որոշելու համար։ Քննարկվում են տեղափոխման կամ վարքի վրա ազդեցություն գործելու տարբերակներ։
