KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Թափառող շների հարցը պահանջում է պետական հստակ քաղաքականություն»

October 15, 2025
Share on FacebookShare on Twitter

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Շիրակի մարզում թափառող շների խնդիրը հասել է մտահոգիչ մակարդակի։  Այն վաղուց վերածվել է լուրջ հանրային անվտանգության սպառնալիքի։ Մինչ պետական ու տեղական մարմինները շարունակում են միմյանց վրա բարդել պատասխանատվությունը, իրականությունը մնում է անփոփոխ․ մարզի բնակիչները շարունակում են ապրել մշտական վախի պայմաններում։     Տարիներ շարունակ համայնքները իրենց սուղ բյուջեներից հսկայական գումարներ են ծախսում շների ստերջացման ծրագրերի վրա, սակայն կարելի է արձանագրել՝ այս մոտեցումը գրեթե անօգուտ է։ Թափառող շների թիվը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի ավելանում է: Սա հստակ վկայում է՝ մոտեցումը սխալ է, իսկ համակարգը՝ անարդյունավետ։ 

Վիճակագրությունը խոսում է ինքն իրեն․ միայն 2024 թվականին Շիրակի մարզում թափառող շների հարձակումներից բժշկական հաստատություններ են դիմել 631 քաղաքացի, իսկ 2025 թվականի հունվարից մինչև օգոստոսի 31-ը՝ արդեն 450 քաղաքացի։ Սա լուրջ ահազանգ է:     Եթե որևէ բան չփոխվի, այս թվերը տարեցտարի շարունակելու են աճել՝ վտանգելով մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս խնդիրը համայնքների մակարդակով լուծելն արդեն անհնար է։ Շիրակի մարզի համայնքները չունեն բավարար ֆինանսական, կառավարչական և տեխնիկական հնարավորություններ։ Թափառող շների հարցը պահանջում է պետական հստակ քաղաքականություն, մասնագիտական մոտեցում և կենտրոնացված ֆինանսավորում։      Պետք է ձևավորվի միասնական պետական ծրագիր՝    

– ժամանակակից կացարանների կառուցմամբ,    

– հաշվառմամբ և սեռազատմամբ,    

– մշտական վերահսկողությամբ և պատասխանատվությամբ։    

Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։ Կառավարությունը այլևս իրավունք չունի աչք փակել այս վտանգի վրա։ Ժամանակն է ընդունել թափառող շների խնդիրը որպես հանրային անվտանգության օրակարգի մաս և հանդես գալ համակարգված, երկարաժամկետ լուծմամբ»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր