KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Թեհրանում մետրոյի «հայկական» կայարան է բացվել

October 15, 2025
Share on FacebookShare on Twitter

«Թեհրանում բացվել է մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարան՝ հայերեն գրություններով և քրիստոնեական մոտիվներով որմնանկարներով՝ ի պատիվ Իրանի հայ համայնքի», – նշում են իրանական լրատվամիջոցները։   

«Մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուց ընդամենը երկու րոպե քայլելու հեռավորության վրա է և ակնկալվում է, որ այս քայլով զգալիորեն կհեշտանա հայկական մշակութային և կրոնական կենտրոն այցելելը։ Մետրոյի այս կայարանը մարտահրավեր է նետում Իրանի վերաբերյալ արևմտյան կարծրատիպերին», – նշում է WANA լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ սոցցանցերի ոչ իրանցի օգտատերերը դրական են արձագանքել մետրոյի կայարանի մասին լուրին՝ այն որակելով որպես «ապացույց, որը հակասում է արևմտյան լրատվամիջոցների կողմից Իրանի մասին հաճախ ներկայացված բացասական պատկերին»։ Շատ օգտատերեր նշել են, որ մայրաքաղաք Թեհրանում մետրոյի կայարանը Հիսուսի մոր՝ Մարիամի անունով կոչելը «արտացոլում է իրանցիների կողմից հայերի և այլ Աբրահամյան հավատքների հետևորդների նկատմամբ ցուցաբերվող հարգանքը»։

«Խորհրդանշական ակնարկ համակեցությանը. քրիստոնյաները, հրեաները և զրադաշտականները սահմանադրորեն պաշտպանված են և խաղաղ ապրում են Իրանում, և խորհրդարանում տեղեր նախատեսված են յուրաքանչյուրի համար։ Նույնիսկ մետրոն այժմ տարածում է այդ ուղերձը: Մինչ Արևմուտքը դասախոսություններ է կարդում հանդուրժողականության մասին, Թեհրանը դա աննկատելիորեն կիրառում է՝ նույնիսկ «գետնի տակ»»,- X-ում նշել է լրագրող, Հեզբոլլահի և Իրաքի մասին գրքերի հեղինակ Հալա Ջաբերը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր