Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը գրառում է կատարել․ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր։ Բայց ես նրան ասացի, ինչպես նախկինում խորհուրդ էի տվել նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և կնքել գործարք։ Թող կանգ առնեն այնտեղ, որտեղ կանգնած են։ Թող երկուսն էլ հայտնեն հաղթանակի մասին, իսկ պատմությունը կդատի։ Այլևս ոչ մի կրակոց, ոչ մի մահ։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի»,- մասնավորապես նշել է ԱՄՆ առաջնորդը։
