ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ BRICS-ի երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքներն ազդեցություն են ունեցել: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը իր արգենտինացի գործընկեր Խավիեր Միլեյի հետ հանդիպման ժամանակ:
«Ես շատ ամուր դիրքորոշում ունեմ դոլարի հարցում, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դոլարով գործարք կատարել, առավելություն ունի նրանց նկատմամբ, ովքեր չեն ցանկանում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
