KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել. նախագահները կհանդիպեն Բուդապեշտում

October 17, 2025
Share on FacebookShare on Twitter

«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social ցանցում:

«Նախագահ Պուտինը շնորհավորեց ինձ և Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում Խաղաղության Մեծ Նվաճման կապակցությամբ, որի մասին, նրա խոսքով, դարեր շարունակ երազել են։ Ես իրականում հավատում եմ, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի մեր բանակցություններին՝ Ռուսաստանի/Ուկրաինայի պատերազմի ավարտին հասնելու համար», – հայտարարում է Թրամփը: Նրա փոխանցմամբ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին՝ երեխաների հետ ներգրավվածության համար.

– «Նա շատ գնահատում է այն և ասաց, որ դա կշարունակվի։ Մենք նաև շատ ժամանակ հատկացրինք զրուցելուն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի մասին, երբ ավարտվի Ուկրաինայի հետ պատերազմը», – շարունակում է ԱՄՆ նախագահը: «Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ կկայանա մեր Բարձր Մակարդակի Խորհրդականների հանդիպում։ Միացյալ Նահանգների նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի շարք այլ անձանց հետ միասին, որոնք պետք է նշանակվեն։ Հանդիպման վայրը դեռ պետք է որոշվի։ Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, Հունգարիա, որպեսզի տեսնենք, թե արդյոք կարող ենք ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմը», – գրում է Թրամփը:

«Նախագահ Զելենսկիի հետ մենք վաղը կհանդիպենք Օվալաձև սենյակում, որտեղ կքննարկենք նախագահ Պուտինի հետ իմ զրույցը և շատ ավելին», – նշում է ԱՄՆ նախագահը՝ ամփոփելով. – «Կարծում եմ՝ այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր